|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերին, թե հնարավոր է իշխանափոխությունից հետո Հայաստան վերադառնա ներքին գործերի նախարար նախկին Վանո Սիրադեղյանը:
Հարցին` վարչապետ դառնալու դեպքում կերաշխավորի՞, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ, նա պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ վարչապետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում ամբողջական օրինակություն կհաստատվի»:
Դիտարկմանը` ԵՊՀ-ն երեկ հայտարարել է, թե պատրաստ է տալ Փաշինյանի դիպլոմը, և հարցին` կվերցնե՞ք, Փաշինյանն արձագանքեց. «Եթե մտադիր լինեի վերցնել, ապա վերջին 23 տարում կկարողանայի անել դա»:
Նա անդրադարձավ նաև ռեյտինգային ընտրակարգը վերացնելուն և կարճ ասաց. «Այո, կա այդպիսի գաղափար»: