կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-04 17:30
Հասարակություն

Ռեյտինգային ընտրակարգի վերացում, համապետական միասնական ցանցի ստեղծում... ընտրական բարեփոխումների` ՀՅԴ 10 առաջարկները

Ռեյտինգային ընտրակարգի վերացում, համապետական միասնական ցանցի ստեղծում... ընտրական բարեփոխումների` ՀՅԴ 10 առաջարկները

Ընտրական բարեփոխումների վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ներկայացրել է 10 առաջարկություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

1.Վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգին:

2. Ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգի ձևավորում՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։ Միաժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին, վստահված անձանց միջոցով, լիազորություն տալ լիարժեք հսկողություն իրականացնելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նկատմամբ։

3. Կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմի նվազեցում մինչև մանդատների ընդհանուր թվի 3/5-ը։

4. Բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծում։

5. Ընտրական իրավունքի ազատ իրացման դեմ կիրառվող ֆինանսավարչական ներգործությունները կանխող և բացահայտող մեխանիզմների ներդրում՝ ուղղված ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի ազդեցության վերացմանը։

6. Ընտրությունների հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծում: Մասնավորապես, պատահական ընտրանքով առանձնացված որոշակի թվով տեղամասերի ընտրությունների արդյունքների ստուգման ու վերլուծության եզրակացության տարածումը ողջ ընտրությունների վրա։

7. Ընտրություններից առաջ (ողջամիտ ժամկետներով) դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունն ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ։

8. Հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի անվճար տրամադրվող եթերաժամերի քանակի և հեռարձակման ժամերի վերանայում։

9. Ներդնել ընտրական ծախսերը սահմանափակող և վերահսկող միջազգային փորձին համապատասխան գործուն համակարգ:

10. Վերանայել և խորացնել ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը։