կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-06 16:40
Քաղաքական

Արմեն Սարգսյանին կողմ չքվեարկելու պատճառ չկա. Ռուստամյան

Արմեն Սարգսյանին կողմ չքվեարկելու պատճառ չկա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու հարցում:

«Արմեն Սարգսյանն անձամբ դեռ պատասխան չի տվել՝ ընդունե՞լ է նախագահի թեկնածու դառնալու` ՀՀԿ առաջարկը, թե՞ ոչ, ուստի Դաշնակցությունն էլ դեռևս չունի որոշում: Քանի դեռ Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում` ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն բոլոր խնդիրները, որոնք մենք կարևորում ենք նոր Հայաստանի համար, համահունչ են Արմեն Սարգսյանի մոտեցումների հետ»,- նշեց Ռուստամյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ, ըստ էության, նախագահն այլևս շատ իրավունքներ չունի, և նախագահի ինստիտուտը ձևական է լինելու, պատգամավորն ասաց. «Մեզ օդ ու ջրի պես պետք է անաչառ և անկողմնակալ անձնավորություն, ով կլինի Սահմանադրության երաշխավորը, կհետևի, որօրենքներն ու որոշումները չհակասեն  Սահմանադրությանը: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»։