Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հրազդանի քաղաքապետի որդուն մեդալով պարգևատրելու համար Անահիտ Բախշյանը հանդես է եկել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին պաշտոնանկ անելու պահանջով: Խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի այս պահանջի վերաբերյալ, և արդյո՞ք ճիշտ էր Հրազդանի քաղաքապետի որդուն մեդալով պարգևատրելը:
Ռուստամյանի խոսքով՝ հրաժարականի պահանջով հանդես գալը բոլորի իրավունքն է: «Բոլորն էլ նման պահանջ կարող են դնել, բայց դրա համար ես հիմքեր չեմ տեսնում: Շատ պարզ տրամաբանություն կա՝ երկու բան իրար հետ չպետք է խառնել»,- կարծիք հայտնեց նա, ապա նշեց, որ Հրազդանի քաղաքապետի որդուն չեն պարգևատրել, որ նա ավտովթարի է ենթարկել, այլ պարգևատրել են` նրա կրթական մակարդակը գնահատելով:
Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա, պատգամավորի կարծիքով, այն պետք է լիարժեք քննվի և ամենայն խստությամբ պատասխանատվություն սահմանվի կատարված արարքի համար:
Լրագրողների պնդմանը, թե կապ կա, դա ուղերձ է, որ նա պատասխանատվության չի ենթարկվի, Ռուստամյանն արձագանքեց, որ ինքն այդպիսի կապ չի տեսնում: «Դուք կապ տեսեք, ես այդպիսի կապ չեմ տեսնում»,- ասաց նա: