Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ կողմ է քվեարկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Ժողովրդի ապստամբության իրավունքի վերաբերյալ» օրենքի նախագծին:
«Դաշնակցության սկզբունքային մոտեցումն է, որ մենք կողմ ենք քվեարկում բոլոր նախաձեռնություններին, որ մտնեն օրակարգ և քննարկվեն, մենք դրան ենք կողմ քվեարկել»,- ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա՝ մարդիկ չեն հասկացել, որ վաղը նոր խորհրդարան է լինելու, նոր սահմանադրակարգ է լինելու, բոլոր նախագծերն ավտոմատ մտնելու են խորհրդարան` քննարկման, և իրենք այդ տրամաբանությամբ են գնում: «Ես ընդհանրապես չեմ հասկանում նրանց, ովքեր դեմ են քվեարկում նրան, որ հարցը մտնի քննարկման: Մենք բովանդակությանը չենք քվեարկում, չէ՞»,- ասաց պատգամավորը:
Ռուստամյանը նշեց, որ հում վիճակով բազմաթիվ նախագծեր են բերվել քվեարկության, բայց կարևոր գաղափար է եղել, որը ճիշտ չի ներկայացվել, իսկ քննարկումների ժամանակ միս ու արյուն է ստացել, դարձել նորմալ նախագիծ:
«Մենք կողմ ենք, որ որևէ նախագիծ, որն ինչ-որ մի պատգամավորի մտքում ծագում է, մտնի ԱԺ, քննարկվի: Այդ քննարկման արդյունքում կա'մ կողմ լինեն, կա'մ դեմ լինեն, բայց դեմ լինել, որ ընդհանրապես չքննարկվի, ես դա չեմ հասկանում»,- շեշտեց նա:
Դիտարկմանը՝ ձեր կոալիցիոն ընկերները միշտ այդպես են անում, Ռուստամյանն արձագանքեց, որ Հանրապետականը գիտի ՀՅԴ-ի տեսակետը: «Մենք որևէ ձևով չենք կարող կաշկանդել որևէ հարցի քննարկումը, դա ճիշտ չէ»,- եզրափակեց պատգամավորը: