Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ ՀՅԴ, Ժառանգություն եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել հետընտրական իրավիճակի քննարկելու համար առանձին նիստ հրավիրելու կապակցությամբ:
Խորհրդակցությունից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնեց, որ դրական է գնահատում ԱԺ նախագահի մոտեցումը, եւ նշեց, որ ընդդիմությունն առաջարկել է արտահերթ նիստ հրավիրել, եւ որ ԱԺ-ն իր հստակ դերակատարումը ունենա ստեղծված խնդիրների լուծման գործում:
«Պարզ է, որ երկրում առկա է շատ լուրջ դժգոհություն, եւ եթե այդ դժգոհության լուծումները համատեղ չգտնենք, ստացվում է, որ մենք մեր դերի մեջ չենք: ԱԺ-ն դրսում ընթացքող շարժումից մի կողմ լինել չի կարող»,- հայտարարեց Ռուստամյանը:
Նա նշեց, որ հնարավոր արտահերթ նիստում ինչ-որ որոշում կլինի, եւ այն կարող է լինել հայտարարության տեսքով, կարող է նախանշել այն քայլերի հաջորդականությունը, երբ կհաջողվի համատեղ ուժերով երկիրը դուրս բերել այս վիճակից: ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ բոլորը, այդ թվում` նաեւ մեծամասնությունը, ընդունում են, որ երկրում դժգոհություն կա, դա փաստ է, եւ եթե ընդունում են, ապա չանել որեւէ քայլ, որ այդ դժգոհությունը գոնե պակասի, նշանակում է ջայլամի քաղաքականությամբ զբաղվել եւ կուտակել խնդիրներ, որոնք հետագայում կհանգեցնեն ավելի մեծ պայթյունների: