|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական Газета.ру-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`2018-ի ապրիլի 11-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը:
Թերթը նշում է, որ պաշտոնապես որոշումը բացատրվում է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման 100-ամյակի տոնակատարությունների անցկացմամբ, սակայն փորձագետները վստահ են, որ Ալիևն օգտվում է երկրի տնտեսության ժամանակավոր աճից՝ ավելի լայն ժողովրդական մանդատ ստանալու համար:
Թերթը հարցում է կատարել փորձագետների շրջանում, որոնք կարծիք են հայտնել, որ երկրի ներկայիս տնտեսական վիճակը ձեռնտու է Ալիևին:
«Որպես լավ միջազգային կրթություն ստացած մարդ՝ նա (Իլհամ Ալիևը) հասկանում է, որ տնտեսությունում իրավիճակը դեռ բարենպաստ է»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքով՝ Ալիևը ձգտում է օգտվել նավթի`Ադրբեջանի հիմնական արտահանվող ապրանքի,առավել բարձր գներից:
Վաշինգտոնյան Gulf State Analytics-ի առաջատար վերլուծաբան Թեոդոր Կարասիկն իր հերթին նշել է, որ ընտրությունների տեղափոխումը թույլ է տալիս Ալիևին հասնել միաժամանակ մի քանի նպատակի: «Նախ` նա կկարողանա ամրապնդել իր նոր մանդատն ավելի շուտ՝ ՌԴ-ում նախագահական ընտրություններից մեկ ամիս անց: Երկրորդ` Ալիևը ձգտում է հնարավորինս շուտ սկսել նախագահելու նոր ժամկետը, որովհետև Ադրբեջանը պետք է արագացնի տնտեսական գործընթացները»,- ասել է փորձագետը: