|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Մինսկ, որտեղ նրա նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Радио Sputnik-ը։
«Ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը կգլխավորի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»,- ճեպազրույցում ասել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ընթացիկ թեմաների շուրջ և կքննարկեն Համագործակցության ձևաչափում աշխատանքի հիմնական ուղղությունները՝ շեշտը դնելով այս տարի Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման վրա։