Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ադրբեջանա-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար եւ Ալիեւի օգնական Էլդար Նամազովը բազմիցս եւ համառորեն առաջարկում է մտածել Ադրբեջանի տարածքում թուրքական մեծ ռազմաբազա ստեղծելու մասին: «Այդ որոշումը պետք է կայացվի մոտ ժամանակներս: Այս բազան բավարար կլինի 250 միլիոն բնակչություն սպասարկելու համար: Այն կարող է նույնիսկ վարձակլության հանձնվել մեր մյուս դաշնակցին՝ Պակիստանի միջուկային զենք ունեցող ռազմաօդային ուժերին»: ԶԼՄ-ներում լայն հասանելիություն վայելող բազմափորձ փորձագետի խոսքով, որը երկար ժամանակ թվարկում է ռուսական կայսրության, Խորհրդային Միության եւ ժամանակակից Ռուսաստանի կողմից իր երկրին իբր հասցված բոլոր «դժբախտությունները», Բաքուն բախվում է աճող ճնշումների հետ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի կողմից՝ պետւոթյունների կողմից, որոնք, իբր, ուղղակի սպառնալիք են ներկայացնում Ադրբեջանի ինքնիշխանությանը: Նման հայտարարություններ ի հայտ եկան կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական զուսպ հայտարարությամբ ուշադրություն հրավիրեց Մոսկվայի եւ Բաքվի «ռազմավարական կարեւոր» հարաբերությունները խաթարելու փորձերի վրա:
Հռետորաբանության էսկալացիան հաջորդել է հունիսի 27-ին Եկատերինբուրգում իրավապահ մարմինների իրականացրած հարձակման ժամանակ ադրբեջանական ծագմամբ Ռուսաստանի երկու քաղաքացիների զոհվելուն: Բաքվում շտապեցին դատապարտել ուժայինների գործողությւնները որպես էթնիկ հողի վրա արտադատական սպանություն, իսկ որոշ էթնիկապես մոտիվացված բանախոսների կարծիքով, տեղի ունեցածի իրական պատճառը, իբր, սաֆարովների ընտանիքի անդամների հրաժարումն էր՝ մեկնել հատուկ ռազմական գործությունների անցկացման գոտի: Մինչդեռ ռուսական աղբյուրներում կարելի է գտնել վերջին տասնամյակների ընթացքում էթնիկ ավազակախմբերի կողմից հանցավոր ամենաթողության բազմաթիվ փաստեր, չեն ժխտում տեղի ադրբեջանական կլանների լայն բիզնես շահերը, այդ թվում նաեւ ընդդիմադիր տրամադրված մեկնաբանները: «Ռոսաստանում ադրբեջանական սփյուռքը, թերեւս, ամենահարուստն է աշխարհում, լավ կազմակերպված, եթե, նկատի ունենք, կազմակերպություն ասելով, քվազիբյուրոկրատական կառույցի ստեղծումը, որն իր վրա է վերցնում բոլոր ադրբեջանցիներին ներկայացնելու իրավունքը», - նշում է Բեռլինում բնակվող հետազոտող եւ ծնունդով ադրբեջանից Սերգեյ Ռումյանցեւը, ում կարծիքով, երկրի իշխանությունները ղարաբաղյան հակամարտության տասնամյակների ընթացքում այնքան են սովորել երկրի խնդիրները «արտաքին թշնամու մեքենայությունների» վրա վերագրել, որ պարզապես չեն կարողանում անցնել այս «ռեգիստրից»: Հաշվի առնելով Ադրբեջանում իշխող վարչակարգի առանձնահատկությունները (հիշենք առնվազն «Տերտերի գործը», Թալիշ ակտիվիստների առեւանգումներն ու սպանությունները, «եվրասիական շարժման» ակտիիստների երկարատեւ բանտարկությունը), յաստեղ ռուսական անձնագրերով տուժած ադրբեջանցիների հանդեպ ոչ մի կարեկցանքի հոտ չի գալիս. նրանց մահն օգտագործվում է զուտ որպես տեղեկատվական առիթ եւ քարոզչական խրտվիլակ:
Բացի Օվերչուկի եւ այլ պաշտոնատար անձանց այցի չեղարկումից, հետեւեցին Ռուսաստանի քաղաքացիների (ներառյալ զբոսաշրջիկների, ռելոկանտների եւ այլն) ցուցադրաբար կոշտ ձերբակալւոթյունները, մշակութային փոխանակումների կասեցումը եւ Բաքվում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցչությունների փակումը: Մինչ Մոսկվան ձգտում է հնարավորինս հարթել բացասական ռեզոնանսը, դիվանագիտական տարաձայնությունները կարող են վերաճել ավելի մասշտաբային դիմակայության, որը կրկին առաջին պլան է մղում օտարերկրյա ռազմական ենթակառուցվածքի շուրջ երկարամյա վեճերը:
Վերջին չորս տարիների ընթացքում նման հաղորդգրությունները հայտնվել են առնվազն տարին մեկ անգամ եւ մշտապես հերքվել են, ընդ որում՝ վերջին անգամ դա արել է Ալիեւը, ով 2024 թ-ի վերջին Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերւթայն պետական հեռուստառադիոընկերության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում (դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից եւ դրան հաջորդած քաղաքական-դիվանագիտական ճգնաժամից քիչ առաջ) նման շահարկումներն անվանել է ավելորդ եւ քաղաքականապես մոտիվացված, նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ պետության ղեկավարը մատնանշել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված Շուշիի 2021 թ-ի հռչակագիրը, որում ներառված են արտաքին ագրեսիայի դեպքում փոխադարձ ռազմական օգնության մասին դրույթներ «Այս կետը բավարար է։ Այն ամբողջութայմբ վերացնում է մշտական ռազմական ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտությունը»։ Բացի այդ, ժամանակակից պայմաններում, հաշվի առնելով գլոբալ արբանյակային հսկողությունը եւ միջազգային վերահսկողության մակարդակը, գործնականում անհնար կլիներ թաքցնել նման օբյեկտը։
Սակայն աշխարհաքաղաքական հաշվեկշիռների սրընթաց փոփոխությունների պայմաններում, հատկապես Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, այն, ինչ ժամանակին ասեկոսեներ էին համարվում, այժմ կարող է նոր արդիականություն ձեռք բերել, առնվազն որպես մտադրությունների ազդանշան, գրում է Turkiye Today պարբերականը: Նամազովի (ինչպես եւ մի շարք այլ փորձգետների՝ ավելի ցածր տրամաչափի) առաջարկը ոչ մի կերպ չի կարելի պատահական կամ ինքնաբուխ համարել։ Չհանդիսանալով պաշտոնական քաղաքականություն՝ յան արտացոլում է տրամադրությունների փոփոխությունը Ադրբեջանի «ռազմավարական համայնքում», որտեղ ընդլայնվում են կոչերը Անկարային՝ ավելի նկատելի դեր խաղալ «Հարավային Կովկասում անվտանգության ապահովման» գործում: Վերեւում նշվեց՝ Կասպից ծովի ափերին մշտապես գործող թուրքական ռազմաբազա հիմնելու գաղափարը վերջին տարիներին պարբերաբար հայտնվում էր ադրբեջանական եւ թուրքական ԶԼՄ-ներում, սակայն ամեն անգամ երկու մայրաքաղաքների պաշտոնատար անձինք այն մերժում էին որպես սպեկուլյատիվ կամ ավելորդ: Սակայն այս անգամ իրավիճակն այլ է: Ադրբեջանը մտել է Մոսկվայի հետ առճակատման սուր փուլ, Թուրքիայի դերը տարածաշրջանում նկատելիորեն աճել է 2020 թ-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո, այն դեպքում, երբ իսրայելա-ամերիկյան ագրեսիայից թուլացած Իրանը նախկինի պես բախվում է Բաքվի հետ՝ տրանսպորտային միջանցքների եւ Իսրայելի ու Ադրբեջանի պաշտպանական կապերի պատճառով: Սակայն Մոսկվայի մտավախություններն անփոփոխ են մնում.Հարավային Կովկասում Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ի հայտ գալու հնարավորությունը Կրեմլը վաղուց արդեն կարմիր գիծ է համարում, շարունակում է թուրքական պարբերականը՝ հիշեցնելով Դմիտրի Պեսկովի 2021 թ-ի նախազգուացումներն այն մասին, որ Ադրբեջանում բազա ստեղծելու Թուրքիայի ցանկացած փորձ «հատուկ մտահոգություն» կառաջացնի եւ կպահանջի «միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգությունն ապահովելու համար»:
Վերլուծաբանների կարծիքով՝ այդ մտահոգությունը հատկապես սուր է զգացվում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության եւ Էրդողանի օրոք նրա ավելի ու ավելի հաստատակամ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Կովկասում ռազմական ներկայության ավելացման կապակցությամբ: «Եթե նման քայլը պաշտոնապես ձեւակերպվի, դա ոչ միայն կփոխի տարածաշրջանային անվտանգության քարտեզը, այլեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը կբարձրացնի բոլորովին նոր մակարդակի», - հայտարարել է եվրոպացի մի դիվանագետ, որը ծանոթ է տարածաշրջանային անվտանգության դինամիկային: Որոշ արեւմտյան դիտորդներ կարծում են, որ Բաքուն միտումնավոր հրահրում է Մոսկվայի հետ հակամարտության սրումը, որպեսզի նրանից զիջումներ կորզեն այլ հարցերում:
Թեեւ Ադրբեջանում մշտական ռազմական ներկայություն ունենալու Անկարայի ձգտման ապացույցները բացակայում են, նրա ազդեցությունը երկրում անհերքելի է: Ըստ բաց աղբյուրների՝ թուրք ռազմական խորհրդականները սերտորեն ներդրվել են Ադրբեջանի ռազմական կառույցում առնվազն 2020ի պատերազմից ի վեր, իսկ համատեղ զորավարժությունները սովորական են դարձել։ Թուրքական պաշտպանական արդյունաբերությունը դարձել է Ադրբեջանի հետպատերազմյան ռազմական արդիականացման առանցքային տարրը՝ ներառյալ սպառազինության մի շարք հեռանկարային համակարգերի վաճառքը, տեխնոլոգիաների փոխանցումը եւ այլն:
Դիվանագիտական մակարդակով Էրդողանը հետեւողականորեն հանդես է գալիս Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին՝ վերջինիս կողմից Ադրբեջանի հայտնի մի շարք նախապայմանների կատարման դեպքում: Հայաստանի վարչապետի վերջերս Ստամբուլ կատարած այցը, որը սառը պատերազմից ի վեր Հայաստանի ղեկավարի առաջին նման այցն էր, ազդանշան էր այն մասին, որ Թուրքիան իրեն համարում է տարածաշրջանում Կենտրոնական ուժ, որն աստիճանաբար փոխարինում է Ռուսաստանին:
Թուրքական բազայի մասին խոսակցությունները մաս են կազմում ավելի մասշտաբային ռազմավարական վերակառուցման, որն արագացել է 2022 թ-ի փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ գործողության սկսվելուց հետո: Թեեւ Բաքուն չի միացել արեւմտյան պատժամիջոցներին եւ հակառուսական հարթակներին, այն ամրապնդել է կապերը Ռուսաստանի ազդեցության ոլորտ չմտնող երկրների հետ, այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի, իսկ վերջին շրջանում՝ նաեւ Չինաստանի, Վիետնամի եւ այլնի հետ, ինչը նվազեցնում է կախվածությունը Մոսկվայից:
Türkiye Today-ի հետ զրույցում Ռուսաստանում անցանկալի Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի գիտաշխատող Էնդրյու Դ'Անյերին նշել է ընթացիկ իրադարձությունների հետեւանքների արագությունն ու մասշտաբները. «Երկու երկրների միջեւ ռազմավարական կապերի հիմնական հիմքերը, հավանաբար, չեն փոխվի։ Չնայած Ռուսաստանի նկատմամբ իր երկրի հիմնավոր հավկնություններին, Ալիեւը մնում է ծայրահեղ պրագմատիկ եւ թույլ չի տա, որ այս դրվագը խաթարի Ռուսաստանի հետ իր երկրի կապերի հիմքերը»: Համագործակցության մասշտաբները կարող են կրճատվել (մշակութային փոխանակման, կրթական ծրագրերի տարածման եւ զբոսաշրջային կապերի ոլորտում), սակայն էներգառեսուրսների վաճառքն ու ռազմավարական հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն:
Ենթադրվում է՝ ներկայումս Մոսկվան Ադրբեջանի կարիքն ունի նույնիսկ ավելի շատ, քան մերձկասպյան երկիրը Ռուսաստանի, ինչը Բաքվին հետագա էսկալացիայի հնարավորություններ է բացում: Օգտվելով Ռուսաստանի մոտ առաջացած խնդիրներից՝ վերջին 3,5 տարիներին Ադրբեջանը ճնշում է գործադրել եւ մշտական զիջումների է հասել՝ ընդհուպ մինչեւ Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի ամբողջական դուրսբերումը՝ 2023 թ-ի աշնանը երկրամասի՝ Բաքվի վերահսկողության տակ վերջնական անցնելուց հետո, եւ ակնհայտորեն մտադիր է հետագայում ճնշում գործադրել:
Ադրբեջանում Թուրքիայի ավելի խորը ռազմական ներկայության հեռանկարն ահազանգ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար: Անկախ նրանից, թե ի վերջո բազա կստեղծվի, թե ոչ, Հարավային Կովկասում ծանրության աշխարհաքաղաքական կենտրոնը տեղաշարժվում է:
Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն հստակ հասկացնում են՝ մտադիր են ամեն կերպ մոտեցնել իրենց համար շատ ավելի հարմարավետ նոր իրողություն:
Անդրեյ Արեշեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի