կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-22 11:35
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում է ավելի մեծ ողբերգության. Տիգրան Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում է ավելի մեծ ողբերգության. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը վերջին մանիպուլյացիոն ճիգերն է գործադրում մարդկանց համոզելու, թե ովքեր այսօր պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, նպատակ ունեն վերսկսել ռազմական գործողությունները:

Հասկանալի է, որ այս մանյովրը որոշակի ազդեցություն ունի այն մարդկանց վրա, ում տղաները տարբեր կարգավիճակներով ծառայության մեջ են՝ ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, ինչու չէ՝ նաև պահեստազորայինների և կամավորականների դեպքում:

Հիշեցնեմ, որ մենք տեսել ենք եռակողմ հայտարարությունը, բայց չենք տեսել դրա իրականացման մեխանիզմները, խնդրի կարգավորման հետ կապված մանրամասները և դա է նաև պատճառը, որ, օրինակ՝ Մարտակերտի 7 գյուղերի բնակիչներին 1-2 օր առաջ միայն զգուշացնում են իրենց գյուղերը լքելու մասին: նույնը վերաբերում է Ասկերանի և Մարտունու մի քանի գյուղերի:

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում է ավելի մեծ ողբերգության, որովհետև նա ոչ միայն ունակ չի բանակցելու, այլ նա արդեն իսկ իրեն սպառել է, ամբողջությամբ հեղինակազրկվել և դուրս մնացել գործընթացներից:

Նիկոլի հեռացումն առաջին հերթին շանս է՝ ներգրավվածություն ապահովելու բանակցային պրոցեսներում, փորձելու չճշգրտված, չկարգավորված հարցերը մեր օգտին լուծել: Նիկոլի դեպքում այդ շանսը չկա»: