կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 17:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի․ Վազգեն Մանուկյան

Նիկոլի մնալու ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ժողովրդի հետ հանդիպելիս։

Լրագրողներից մեկը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից մի միտք, որ Փաշինյանն ասաց՝ ընդդիմադիրների հայտարարությունները ներքին ռիսկեր են առաջացնում, որոնք կարող են վերաճել արտաքին ռիսկերի։ Մանուկյանն արձագանքեց՝ հակառակը, Փաշինյանի ամեն մի օրն է մեզ մոտեցնում պատերազմի։

«Որովհետև այդ գայթակղությունը, որ դեմները մի պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի, փալասի պես ղեկավարություն է՝ կատարում է ուրիշների կամքը, դա միշտ պատերազմի գայթակղություն է առաջացնում։ Ինչո՞ւ 1994 թ-ից հետո մինչև 2016 թիվը պատերազմ չտեսանք, որովհետև մենք հաղթեցինք պատերազմում, դիմացինը համոզված էր, որ մենք ուժեղ ենք, ինքը պատրաստվում էր, 2016 թ-ին փորձեց, տեսավ էլի չի ստացվում։ Այսինքն, միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանին իրավապահները հարցաքննության դեռ չեն հրավիրել՝ կապված իր հրապարակային հայտարարություններից հետո նրա դեմ հարուցված քրեական գործի հետ։

Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունների մասին հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ամեն օր մի բան լինում է, իսկ ցուցարարների այսօրվա՝ Երևանի պետական համալսարան և Երևանի պետական տնտեսագիտական համալսարան մտնելու բողոքի գործողությունը, նրա խոսքով, շատ կարևոր էր։

«Այս երկրում ապրելու են երիտասարդները և ճիշտ կլինի, որ երիտասարդությունը պատասխանատվություն վերցնի իր վրա այս երկրի համար։ Այն մեծերը, ովքեր պայքարում են, որովհետև իրենց ամբողջ կյանքը նվիրել են ինչ-որ բանի, որն իրենց աչքի առջև փլվեց, դարձյալ երիտասարդների համար է։ Բայց երիտասարդների պարտքն է հենց հիմա վերցնել երկրի ճակատագիրը իրենց ձեռքը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․