Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
2023 թ-ին Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան։ Հինգերորդ Հանրապետության նախագահը Ղազախստանի նախագահի հետ քննարկել է առեւտրի, տնտեսական, ներդրումային, էներգետիկայի, տրանսպորտի եւ նյութատեխնիկական ապահովման, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցությունը։ Տոկաեւը Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Ղազախստանի համար Ֆրանսիայի կարեւորության մասին. «Ֆրանսիան Ղազախստանի խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկն է։ Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրի ծավալը նախորդ տրվա համեմատ աճել է 21 տոկոսով եւ հասել 2,7 միլիարդ դոլարի: Ֆրանսիան նույնպես մեր հիմնական օտարերկրյա ներդրողների թվում է։ Վերջին 15 տարիների ընթացքում Ֆրանսիայից Ղազախստան է ներգրավվել շուրջ 18,7 միլիարդ դոլարի ներդրում: Այսօր մենք կարեւոր նախագծեր ենք իրականացնում էներգետիկայի, ատոմային արդյունաբերության, հանքարդյունաբերության, քիմիական, մեքենաշինական, շինարարության, օդատիեզերական եւ դեղագործական ոլորտներում։ Այդ մասին է վկայում երկրում ավելի քան 170 ֆրանսիական ընկերությունների հաջող գործունեությունը, ինչպիսիք են Alstom-ը, Total Energies-ը, Orano-ն, Vicat-ը»։
Մակրոնի՝ Ղազախստան կատարած այցի արդյունքը 6 համաձայնագրերի ստորագրումն էր։ Մեզ ամենից շատ հետաքրքրում է «Ղազախստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմավարական օգտակար հանածոների շուրջ համագործակցության մտադրությունների մասին համատեղ հռչակագիրը», որը, ինչպես դա տարօրինակ չի թվում, շատ բան կբացատրի Հարավային Կովկասում Հինգերորդ Հանրապետության քաղաքականության մեջ։ 2023 թ-ի նոյեմբերի 1-ին Մակրոնն ու Տոկաեւը ելույթ ունեցան ղազախ-ֆրանսիական գործարար համաժողովում։ Դրանում Ղազախստանի նախագահը հնչեցրել է երկկողմ հարաբերությունների շատ կարեւոր ասպեկտը․ «Ղազախստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ուրանի արտդրությամբ՝ ապահովելով Եվրոպայում սպառվող միջուկային վառելիքի ավելի քան մեկ քառորդը։ Քանի որ Ֆրանսիայի էներգետիկ ոլորտում ատոմային էներգետիկան կազմում է 63 տոկոս, հետագա համագործակցության հսկայական ներուժ կա»:
Ավանդաբար Ֆրանսիան ուրան էր ստանում Նիգերից։ Սկսելով կորցնել ազդեցությունը աֆրիկյան այս երկրում՝ հինգերորդ Հանրապետությունը որոշեց գտնել այլընտրանքային մատակարարներ: Ղազախստանը դրնցից մեկն է։ Սակայն Կենտրոնական Ասիայում ուրանի պաշարներ ունեցող մեկ այլ երկիր կա՝ Ուզբեկստանը, որտեղ Մակրոնն այցելել էր 2023 թ-ի նոյեմբերի 2-ին։ Հինգերորդ հանրապետության նախագահի այցի ընթացքում Ուզբեկստանի նախագահ Միրզիյոեւն առանձին բանակցություններ է վարել Orano ընկերության նախագահ Կլոդ Իմովենի (ուրանի եւ միջուկային վառելիքի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը) եւ EDF ընկերության (ատոմային էլեկտրակայանների օպերատոր) գլխավոր տնօրեն Լյուկ Ռեմոնի հետ: Այլ կերպ ասած՝ ուրանը եւ միջուկային էներգիան կարեւոր գործոններ են, որոնք դրդում են Ֆրանսիային ներթափանցել Ղազախստան եւ Ուզբեկստան :
Ինչպե՞ս է Ֆրանսիայի քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում կապված Հարավային Կովկասի հետ։ Հինգերորդ Հանրապետությունը ցանկանում է կարգավորել ուրանի մատակարարումները Ղազախստանից եւ Ուզբեկստանից։ Դա անելը բավականին դժվար է, քանի որ կենտրոնասիական տարածաշրջանին սահմանակից Ռուսաստանն ու Իրանը Ֆրանսիայի դե յուրե եւ դե ֆակտո թշնամիներն են։ Մնում է միայն Հարավային Կովկասը։ Չնայած պաշտոնական Բաքվի ցուցադրական քննադատությանը՝ Ֆրանսիան չի ընդհատել Ադրբեջանում տնտեսական գործունեությունը (հատկապես Total ընկերության դեպքում)։ Բացի այդ, աշխարհագրական պատճառներով անհնար է կենտրոնասիական բեռներն ու ապրանքները Ֆրնսիա հասցնել՝ շրջանցելով Ադրբեջանը, երբ հինգերորդ Հանրապետությունը թշնամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։Բացի այդ, պատժամիջոցների դիմակայությանը մասնակցող Ֆրանսիան փորձում է խարխլել ռուսակն ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Մակրոնի այցերը Ղազախստան եւ Ուզբեկստան այդ քաղականության մի մասն են։ Հարավային Կովկասում հինգերորդ Հանրապետությունը, ունենալով տնտեսական շահեր Ադրբեջանում եւ քաղաքական ազդեցություն Վրաստանում (Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախկին քաղաքացի է), ցանկանում է ամբողջությամբ դուրս մղել Ռուսաստանը Հայաստանից։ Հանուն այդ նպատակների ֆրանսիացի քաղաքական գործիչները պատրաստ են ամեն ինչի գնալ։
Մոռանալով, որ հենց Մակրոնի օգնությամբ Փաշինյանը 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, Ֆրանսիայի իշխող շրջանակները որոշել են PR ակցիա կազմակերպել՝ զբաղվելով Հայաստանին պաշտպանական սպառազինություն մատակարարելով։ Դա արվում է որպեսզի փաշինյանականները կարողանան ավելի հեշտությամբ խզել կապերը Ռուսաստանի հետ։ Ֆրանսիայի եւ փաշինյանականների համար առաջնահերթությունը ռուս սահմանապահների եւ զինծառայողների արտաքսումն է Հայաստանից։ Հայստանում ռուսական ռազմական ներկայության վերացումը Հարավային Կովկասում ռազմաքաղաքական աղետի նախերգանք կդառնա, որում Ֆրանսիայից բացի շահագրգռված է նաեւ Մեծ Բրիտանիան։ Հինգերորդ հանրապետության մտահղացմամբ, դադարեցնելով ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, Հայաստանը ձեռք կբերի ֆրանսիական պաշտպանական սպռազինություն, որը բավարար չի լինի լուրջ հակառակորդի գրոհները հետ մղելու համար: Ֆրանսիական զենքի մատակարարումները փաշինյանականների եւ նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից ներկայացվելու են որպես Հայաստանի արտաքին քաղաքական ինչ-որ հաջողություն եւ առանց ռուսական ռազմական օգնության հանգիստ գոյություն ունենալու հնարավորության ցուցանիշ։Հայաստանից ռուս սահմանապահների հեռացման դեպքում փաշինյանականները կհասնեն 2020ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ ապաշրջափակված տրանսպորտային կոմունիկացիաները պետք է հանձնվեն Ռուսաստանի ԱԴԾ վերահսկողությանը։
Այս բոլոր գործողությունները ձեռնտու կլինեն թուրք-ադրբեջանական տանդեմին, որը վաղուց զբաղվում է հասկացության փոփոխությամբ՝ «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրափակման» փոխարեն օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Բացի այդ, չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին՝ պատերազմելու եւ Հայաստանի տարածքը հավակնելու մտադրությունների բացակայության մասին, Ալիեւը դիսկուրսի մեջ է գցել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության քարտեզը եւ «ադրբեջանական իրավանի» մասին պատմությունը։
Երբ Ադրբեջանի համար Հաջող պահ լինի եւ ռազմական գործողություններ սկսվեն, փաշինյանակնները կփորձեն պարտվել եւ տարածքներ հանձնել։ Ֆրանսիայի մտահղացմամբ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունները պետք է վնաս հասցնեն Ռուսաստանի եւ Իրանի անվտանգությանը, նրանց համար առաջնահերթ են ռազմական գործողությունների ուկրաինական եւ մերձավորարեւելյան թատրոնները: Հինգերորդ հանրապետության համար իդեալական կլինի, եթե Հարավային Կովկասում ռազմական գործողությունների պատճառով տուժի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը եւ, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ: Իսկ ինքը՝ Ֆրանսիան, ցանկանում է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հերթական բախումներից հետո ձեւավորվի «Զանգեզուրի միջանցք», որով ղազախական եւ ուզբեկական ուրանը Թուրքիայի տարածքով անցնի Եվրոպական միություն՝ վերջնական սպառողի՝ հինգերորդ Հանրապետություն։ Ցավակցություն հայտնելով Հայաստանին՝ Ֆրանսիան կգնա Ադրբեջանի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորմանը եւ հանգիստ առեւտուր կանի Կենտրոնական Ասիայի երկրների հետ։