|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը նոր միջուկային ռազմավարություն է մշակել: Նրանում Ռուսաստանին, Չինաստանին, Հյուսիսային Կորեային Ու Իրանին հատկացվել են առանձին գլուխներ:Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով` ամենամեծ անհանգստությունը կապված է Ռուսաստանի համապատասխան գերատեսչության այն հայտարարության հետ, թե Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք: Անհանգստացնում է նաև Ռուսաստանի կողմից նոր զինատեսակների արտադրությունը:
«Այսօր Ռուսաստանը ստեղծում է նոր տեսակի զենքեր ու ստրատեգիական համակարգեր: Անհանգստացնում է Ռուսաստանի ռազմական ստրատեգիական համակարգի ռազմավարությունը, որը նախատեսում է զարգացում` միջուկային պետոնցիալի ընդլայնմամբ»,- ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության փաստաթղթղում: