|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը մտադիր է փոփոխություններ մտցնել իր ռազմական դոկտրինում ՆԱՏՕ-ի ընդլայնման, հակահրթիռային պաշտպանության խնդրի և Ուկրաինայի շուրջ զարգացող իրավիճակի պատճառով: Այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը. գրում է BBC Russian-ը:
«Ես չեմ կասկածում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքների մոտեցումը մեր երկրի սահմաններին, այդ թվում` Դաշինքի ընդլայնման տեսքով, կշարունակի մնալ Ռուսաստանի համար արտաքին ռազմական վտանգներից մեկը»,- ասել է Պոպովը: