|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխը բռնազավթված Արցախում հայերիս կրկին անվանել է «թշնամի», հպարտացել, որ «վռնդել է» մեզ, նշել, որ Հայաստանի բանակն «ամբողջովին ջախջախվել է» և որ «խաղաղությունը հաստատվել է Ադրբեջանի պայմաններով», գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մենք կարող ենք, դիցուք՝ մեր աչքերն ու ականջները փակել և տրվելով անհիմն պատրանքներին, պատկերացնել, որ թշնամին փոխվել է, և որ մեզ նրա հետ հարաբերություններում սպասվում է «պայծառ ապագա», բայց իրականությունը բոլորովին այլ է», - նշել է Ոսկանյանը։