Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան Ռուսաստանի համար թշնամի էր, թշնամի էլ կմնա, և Մոսկվայի քաղաքականությունը պետք է բխի այս իրողություններից. «Սոլովյով LIVE» հաղորդաշարի եթերում այս կարծիքն է հայտնել արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։
Ըստ նրա՝ Ռուսաստանը ներդրումներ է կատարում Թուրքիայի տնտեսության մեջ, մատակարարում էներգակիրներ, զենք և չի հարվածում, որտեղ անհրաժեշտ է։ Իսկ դա անհրաժեշտ է, որովհետև Թուրքիան շատ հստակ փորձեր է անում նախկին ԽՍՀՄ-ի փլատակների վրա օսմանյան նոր Բարձր դուռ կառուցելու համար։
Սատանովսկին համոզված է, որ Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար ներդրված գումարները երբեք չեն վերադառնա Ռուսաստան։ Ընդհանրապես, ըստ նրա, Մոսկվան Անկարայի հետ չի աշխատում այնպես, ինչպես Թուրքիան է աշխատում նրա հետ․ ռուսական ազդեցությունն այս երկրում հասցվել է զրոյի, մինչդեռ Թուրքիան շատ ուժեղ ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ սուբյեկտների մեծ մասում:
Արևելագետի կարծիքով՝ Մոսկվայի քաղաքականությունն Անկարայի նկատմամբ զուգորդվում է նախագահի, պաշտպանության նախարարի և հետախուզության պետի հետ անմիջական շփումով։ Մոսկվան չի աշխատում թուրքական կուսակցությունների հետ, բայց դրանք տարբեր են, և սա միայն իշխող կուսակցության մասին չէ: Ռուսական կողմը չունի նաև անձնական շփումներ թուրքական բիզնեսի հետ, ինչը թույլ կտար մտնել թուրքական էլիտա։
«Ընդհանուր առմամբ, մենք գիտե՞նք, թե ինչ են մտածում թուրքական վերնախավում, ինչ են ասում այնտեղ, ինչից են վախենում, ինչ են ուզում։ Ո՛չ, իսկ ինչո՞ւ։ Իսկ նրանք ներկա են այստեղ ... Նրանք ներկա են այստեղ, այդ թվում`ադրբեջանական էլիտայի միջոցով: Որովհետև Շուշիի հռչակագրի համաձայն՝ երրորդ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքներում ադրբեջանական սփյուռքը Թուրքիայի ազդեցության շահերի պաշտպանն է»,- ասել է Սատանովսկին։
Ըստ նրա՝ Թուրքիան միասնական չէ՝ ազգային տեսակետից, բայց Էրդողանը սարսափելի ուժով «շիկացնում է» Ռուսաստանը՝ բանեցնելով թյուրքական գործոնը ոչ պակաս, քան պանիսլամիզմը։ Ռուսաստանի պատասխանը կարող է լինել շփումները քրդերի, բոլոր ազգային փոքրամասնությունների հետ, որոնք շատ են Թուրքիայում՝ հայեր, հրեաներ, չեչեններ, չերքեզներ, լազեր, ալավիներ և այլն։ Բայց այս ուղղությամբ ոչինչ չի արվում, այդ տեսանկյունից՝ Ռուսաստանը զիջում է Թուրքիային: