|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը, դրա մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։
«Մենք միջուկային ռումբ ստեղծելու որոշում չունենք, բայց եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, այլ ելք, քան մեր ռազմական դոկտրինը փոխելը, չի մնա», - հայտարարել է Խարազին: Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականը հավելել է, որ եթե սիոնիստական ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի:
Խարազին պատասխանել է նաև Գազայի պատերազմին վերաբերող հարցերին և հայտարարել, որ Իսրայելը կշարունակի ագրեսիան՝ առանց սպասելու ՀԱՄԱՍ-ի դիմադրության շարժման համաձայնությանը։
«ՀԱՄԱՍ-ը ցանկանում էր բարի կամք դրսևորել, բայց դուք ականատես եղաք, որ իսրայելական ռեժիմը, ի պատասխան ՀԱՄԱՍ-ի բարի կամքի, որոշեց ուժ կիրառել»,- նշել է Խարազին՝ անդրադառնալով Կատարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի համաձայնության թեմային: