Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ՀՀկ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին:Նիստի ընթացքում ամփոփվել է ՀՀ նախագահի այցը Ֆրանսիա, նախագահի հանդիպումները ԵԽ-ում, քննարկվել են նաև ներքին և արտաքին քաղաքական ճանապարհները: Հոկտեմբերին Հայաստանում է տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և ըստ Շարմազանովի, հենց այդ ընթացքում էլ Հայաստանը կդառնա աշխարհի կենտրոնը, ուստի դա լավ առիթ է` ճանաչելի դարձնելու Հայաստանը ամբողջ աշխարհին:
«Եվրոպացիների գնահատականով այլ է ներկայիս Հայաստանը` համեմատած տարիներ առաջվա Հայաստանի հետ: Նույն պարոն Յագլանդը խոսում է, որ Հայաստանը բոլոր ուղղություններով ճիշտ ճանապարհի վրա է: Բնականաբար, լինելով ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ հիմնադիր անդամ, մեզ համար շատ թանկ ու կարևոր է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը: Ինչպես իրավացիորեն նշեց հանրապետության նախագահը, մենք այս երկու կառույցներին չենք հակադրում իրար, մենք գտնում ենք, որ ուշ թե շուտ, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն պետք է համագործակցեն, որովհետև դա է պահանջում այդ միություններում ապրող քաղաքացիների շահը: Հայաստանը հաջողությամբ կարողանում է համադրել այս երկու կառույցների և իր պետական շահը»,- ասաց Շարմազանովը:
Նա անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերություններին: Ըստ Շարմազանովի, Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է: Իրանը այն երկիրն է, որը միշտ պահպանեց Ղարաբաղի հարցում հավասարակշիռ վերաբերմունքը, և դա Հայաստանը գնահատում է: