|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի վերադասավորումների մասին՝ մասնավորապես նշելով. «Մենք գտնում ենք, որ ընդդիմադիր քաղաքական դաշտը պետք է միավորվի և համագործակցի ոչ թե կոչերով և հայտարարություններով, այլ կոնկրետ հարցերի շուրջ և հստակ օրակարգով, այսինքն եթե ընդդիմությունը՝ լինի դա խորհրդարանական թե արտախորհրդարանական, ունի նույնանման գնահատում ինչ-որ հարցի շուրջ, տվյալ դեպքում համագործակցությունը շատ բնական է: Հետևաբար, համագործակցությունը ինքնանպատակ չէ, այն պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որտեղ առաջնայինը օրակարգն է: Դաշնակցությունն ունի իր սեփական քաղաքական օրակարգը: Երբ խոսում ենք միավորումների, ընդդիմության համագործակցության անհրաժեշտության մասին, պետք է հասկանանք՝ ինչ հարցերի շուրջ և ինչ օրակարգով, դիրքորոշում հայտնելու համար դա անհրաժեշտություն է»։
ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ կան մի շարք օրակարգեր, որտեղ կարող է ընդդիմությունը համագործակցաբար աշխատել։
Առավել մանրամասն՝ սկզբնազբյուր կայքում: