Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրեց որոշում՝ Արփա-Սևան թունելի առանձին վթարային հատվածի արտաբյուջետային հաշիվը հաստատելու և Արմավիրի Բերքաշատ համայնքում մեկ խորքային հոր վերականգնելու մասին:
Առաջարկվում է 985 միլիոն դրամ ամբողջությամբ ուղղել էլեկտրաէներգիայի ծախսով առաջացած պարտքերի մարմանը` ջրօգտագործող ընկերությունների համար: Ինչ վերաբերում է հորին, ապա, Արամ Հարությունյանի խոսքով, հորի վերականգնումը ոչ միայն ոռոգման խնդիրներ է լուծում, այլև խմելու ջրի խնդիր:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ Արփա-Սևանի հետ կապված լուրջ անելիք կա, այն տարիներ շարունակ վերանորոգվում է:
«Մենք այսօր կարողանում ենք տեղափոխել շատ քիչ քանակի ջուր, մինչդեռ` եթե վերանորոգենք, կկարողանանք տարեկան մինչև 250 միլիոն խորանարդ մետր ջուր տեղափոխել Սևանա լիճ: Ես հանձնարարել եմ, որ շատ արագ վերանորոգվի Արփա-Սևան թունելը: Ինչքան շուտ ավարտենք վերանորոգումը, այնքան շուտ մենք կսկսենք ջուրը տեղափոխել»,- ասաց վարչապետը: