Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի` Ադրբեջանը գրեթե բոլոր լուրջ իրադարձությունից հետո սադրանքի դիմում առաջնագծում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով գիշերը հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:
«Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ բանակցության: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը դարձել է իր մաքսիմալիստական քաղաքականության զոհը և իրենք են մտցրել իրենց փակուղի: Նախագահն էլ իր ելույթում ասաց, որ միջազգային հանրությունը պետք է օգնի նրանց, որ նրանք կարողանան դուրս գալ այդ մաքսիմալիստական վիճակից»,- ասաց Շարմազանովը:
Սակայն, ըստ նրա, կա մի իրականություն: «Չես կարող օգնել մեկին, ով չի ուզում: Նրանք դարձել են հայատյաց, ռասիստական քաղաքականության զոհը»,- ասաց:
ԱԺ փոխխոսնակը Ադրբեջանը համեմատեց նացիստական Գերմանիայի հետ և նշեց, որ նրանք հիմա վարում են այն նույն քաղաքականությունը, ինչ Հիտլերը վարում էր հրեաների նկատմամբ: «Ադրբեջանի ղեկավարությունը նացիստական կոչեր է անում Հայաստանի դեմ, Ադրբեջանի ղեկավարները Հիտլերի քաղաքականության են վարում, սակայն ոչ միայն հայ ժողովրդի, այլև այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է»,- ասաց նա ու օրինակ բերեց Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացումը:
Շարմազանովը միևնույն ժամանակ նշեց, որ հայկական կողմերը թե' դիվանագիտությամբ, թե' մեր բանակով կարող են հավասարակշռությունը պահել: «Եթե բոլոր շահագրգիռ կողմերը, միջնորդները տարածաշրջանում ուզում են խաղաղություն, Ադրբեջանին պետք է բերենք կառուցողական դաշտ` սանկցիաներով լինի, թե` այլ միջոցներով: Նման սադրանքները չեն կարող ազդել Արցախի և հայ ժողովրդի կամքի վրա, Արցախի ժողովրդի ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել»,- եզրափակեց նա: