կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-25 00:59
Հասարակություն

Սեռական բռնության զոհը կրկնակի զոհ է

Սեռական բռնության զոհը կրկնակի զոհ է

«Մեր հասարակությունում միֆ կա, թե սեռական բռնության զոհ են այն կանայք, ովքեր իրենց վարքով հրահրել են այդ բռնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը:

 

Այնինչ` սեռական բռնության զոհ կարող է դառնալ ցանկացած խոցելի, թույլ օղակ, ով չի կարող հակահարված տալ, ինքնապաշտպանվել, եւ գրեթե կապ չունի, թե ինչպես է նա հագնված, ինչ վարքագիծ ունի:

 

Գ. Շահնազրյանը նշեց, որ իրենց կենտրոնը հաճախ է առնչվում այնպիսի դեպքերի, երբ սեռական բռնության զոհը կրկնակի զոհ է դառնում` հասարակության ոչ պատճած պահվածքի պատճառով:

 

Օրինակ, բռնաբարության զոհ դարձած կնոջը արհամարհում են, նրան տեսնելիս` քմծիծաղում  եւ մեղադրում` իր իսկ դժբախտության համար:

 

Կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2008-ից: Եվ եթե 2008-2009թթ. տարեկան 30 զանգ էին ստանում, ապա այս տարի ամսական են այդքան զանգ ստանում:

 

Իհարկե, սա չի նշանակում, թե այս տարիների ընթացքում սեռական ոտնձգությունների թիվն աճել է: Զանգերի մեծ մասն ահազանգում են ընտանեկան բռնության մասին, մարդիկ փորձում են տեղեկություն, հոգեբանական աջակցություն ստանալ, փոքր թիվ են կազմում սեռական բռնություններին վերաբերող ահազանգերը: