|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամեր ստեղծելու՝ ԱՄՆ քաղաքականության հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ և առաջնորդ Ալի Խամենեին. գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե նրանք (Միացյալ Նահանգները) չկարողանան ճգնաժամ ստեղծել, ապա սպառազինությունների ընկերությունները չեն կարողանա գործել առավելագույն չափով: Նրանք պետք է ճգնաժամեր ստեղծեն, որպեսզի ապահովեն այս մաֆիայի շահերը,- ասել է նա:- Այսօր Ուկրաինան դարձել է այս քաղաքականության զոհը»։
Երկրի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն է «Ուկրաինան հասցրել այս վիճակին»։ Միաժամանակ, Խամենեին ընդգծել է, որ Իրանը, «իհարկե, դեմ է պատերազմին ու ավերածություններին աշխարհի ցանկացած կետում»։