|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մինչ դատարանը քննում է 2010թ. հոկտեմբերի մեկին ամուսնու եւ սկեսուրի ծեծից եւ խոշտանգումներից հիվանդանոցում մահացած Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքը, օրերս գրանցվել է մահվան ելքով ընտանեկան բռնության հերթական դեպքը:
Լոռու մարզի Տաշիր քաղաքում հունիսի 24-ին գլխուղեղի ցնցումով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1965թ. ծնված Նատալյա Մ.-ն, ով ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է իր բնակարանում` ամուսնու` 1966թ. ծնված Սերգեյ Ա.-ի կողմից, վիճաբանության ժամանակ: Հուլիսի 2-ին կինը կոմատոզ վիճակով կրկին տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ եւ նույն օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ Տաշիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ամուսինը ձերբակալված է: