Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բաքվին հիսթերիայի մեջ է գցել այն հանգամանքը, որ ժամանակին Արցախ այցելած Թուլսի Գաբարդը հավակնում է ԱՄՆ Ազգային հետախուզության գործակալության տնօրենի պաշտոնին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ հանձնարարությամբ տեղեկատվական գրոհ են սկսել Թուլսի Գաբարդի դեմ՝ մեծ հրճվանքով լուսաբանելով այն, որ դեմոկրատ կոնգրեսականը երեկ հարցաքննվել է Սենատի հետախուզության հանձնաժողովի կողմից։
Ադրբեջանական քարոզչամեքենան գործի անցնելով՝ ծավալուն հոդված է գրել այն մասին, թե ինչ հարցեր են ուղղվել Գաբարդին՝ նշելով, թե մասնավորապես քննարկվել են նրա բացահայտ աջակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի դեմ նրա պատերազմին:
Ադրբեջանական լրատվամիջոցները նեղսրտած նկատել են, որ ամերիկացի սենատորները «հարցաքննության» ժամանակ հարց չեն ուղղել Գաբարդին՝ կապված նրա Արցախ այցելության հետ՝ դա մեկնաբանելով, որ սենատորները «կամ չեն հիշել այդ մասին, կամ այս փուլում չի հետաքրքրել նրանց»։
Լուսանկարում Թուլսի Գաբարդը Արցախի նախկին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կողքին է։