|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առանց հապաղելու մարդասիրական օգնություն տրամադրել Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին, որոնք այս պահին Ստեփանակերտում չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Շիֆը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։
«Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում զարգացող իրադրությանը։ Խիստ մտահոգիչ են տեղեկությունները պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և օգնել տուժածներին օդային ճանապարհով տարհանելու հարցում։ Նախագահ Ալիևը պետք է առանց նախապայմանների ու սահմանափակումների թույլ տա օգնության ազատ հոսքը»։