|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շիրմանը ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում, օրակարգ է բերել Թրամփի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցը:
Ermenihaber.am կայքի համաձայն ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի Թվիթերի պաշտոնական էջում տեղ գտած տեղեկության համաձայն, Շերմանը, Վենեսուելայի ճգնաժամի շրջանակում, անդրադառնալով Թուրքիայի վարած քաղաքականությանը, նշեց, որ Թուրքիան ԱՄՆ բարեկամ երկիր չէ:
Դիմելով Վենեսուելայում նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլլիոթ Աբրամսին, Շերմանը ասաց. «Մեզ ասում են, որ Թուրքիան մեր բարեկամն է և մենք պետք է աչք փակենք պատմության, Հայոց ցեղասպանության վրա: Դուք, աշխատելով կառավարության կազմում, կարող եք նրանց ասել, որ Թուրքիան մեզ բարեկամ չէ՞»: