Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 18:10
Քաղաքական

Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում. Շարմազանովը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին

Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում. Շարմազանովը՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին
ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ վարչապետի հրաժարականին հետևելու է օրենքով սահմանված կարգով գործընթաց: Լրագրողների հետ զրույցում նա խնդրեց իրեն չծանրաբեռնել հարցերով, որովհետև վարչապետի նշանակման և թեկնածուների հետ կապված ամեն ինչ որոշվելու է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Հհարցին` արդյո՞ք իր համար վարչապետի հրաժարականը անակնկալ էր, պատասխանեց. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում: Յուրաքանչյուր վարչապետ մի օր նշանակվում է, մի օր էլ հրաժարական է տալու»: