Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացի մասին, Գալուստ Սահակյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը խմբակցությունից դուրս գալու իրավունք ունի` շարունակելով մնալ որպես պատգամավոր:
Այն հարցին, թե, որպես պատգամավոր, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը չի շարունակում մնալ չարիք, ինչպես այդ մասին նշել էր ՀՀ նախագահը հայտնի խորհրդի նիստի ժամանակ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը չի կարող չարիք մնալ քաղաքականության մեջ: Չարիքը` խոսքը վերաբերել է ընդհանուր երևույթներին և իրողություններին: Չարիքը կոնկրետ այդպես անձնավորված չի կարելի ենթադրելի համարել»:
Նրա խոսքով` վիճակն այնպիսին է եղել, որ ԲՀԿ-ն հայտարարում էր արտահերթ նախագահական ընտրությունների մասին, իսկ դա Սահմանադրությամբ անհնարին է, դա կարող էր տեղի ունենալ միայն հեղափոխության միջոցով: «Հանրապետականները դեմ են հեղափոխություններին»,- ասաց Գալուստ Սահակյանը: