Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վաղը ՀՀԿ-ն կօժանդակի ձայների բավարար քանակով, որպեսզի ՀՀ-ն վարչապետ ունենա:
«Մենք արել ենք հայտարարություն, մենք հավատարիմ ենք այդ հայտարարությանը։ Արդեն իսկ նկատի ունենալով մեր ընդդիմադիր գործընկերների քայլերը՝ մենք կօժանդակենք այն բավարար ձայների քանակով, որպեսզի ամսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ»,- հայտարարեց նա։
Բաղդասարյանի խոսքով՝ այն մտավախությունները, որոնք իրենք հայտնել են, չեն փոխվել՝ ՀՀԿ-ն շարունակում է մտահոգ մնալ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությամբ և անվտանգությամբ։ «Մնալով նույն դիրքորոշմանը՝ մենք այս իրավիճակը կարգավորելու համար քաղաքական որոշում ենք կայացրել, որպեսզի չխոչընդոտենք և օժանդակենք, որպեսզի ընտրվի վարչապետ։ Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, նա վստահ է, որ իր աշխատանքով կարող է այդ մտահոգությունները փարատել»,- ասաց նա։
Հարցին` արդյո՞ք չի բացառվում, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Փաշինյանի ներկայացրած ծրագրին՝ ՀՀԿ-ն ասաց, որ դեռևս ծրագիր չկա, երբ Փաշինյանն այն բերի, այդ ժամանակ էլ կքննարկեն, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Մնացածի մասին քննարկում չենք ծավալել։ Այս իրավիճակում քաղաքական իրադարձություններն ամեն րոպե փոփոխության ենք ենթարկվում»: