Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստն է: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրին: Ըստ Բաղդասարյանի` ՀՅԴ-ՀՀԿ հուշագրում նշված չէ, թե որ պաշտոնները կարող են զբաղեցնել ՀՅԴ-ականները, ընդամենը կա պայմանավորվածություն քանակի մասին:
«Հուշագրում ասված է, որ երեք դաշնակցական մեր գործընկերներ պետք է լինեն կառավարության կազմում: Մենք դա պահպանում ենք ու կպահպանենք»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի՝ այլ նախարարի պաշտոնի անցնելու հնարավորությանը, Բաղդասարյանը նշեց, որ կա նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն: «Վարչապետը կարող է առավել գնահատում է Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում և գտնում է, որ նա այլ ոլորտում ավելի օգտակար կլինի»,- ասաց նա:
Բաղդասարյանը հավելեց, որ եթե Մինասյանը չբավարարեր նախարարի պահանջներին, այլ արձագանքներ կլինեին: