Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` առանձին քաղաքական գործիչների կարծիքները չպետք է նույնականացնել քաղաքական ուժի կարծիքի հետ: Այս մասին նա հայտարարեց ԱԺ ճեպազրույցների ժամին` անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի այն հայտարարությանը, թե իր օգնականի կալանավորումը վենդետա է:
«Գնահատականները կարող է մի քիչ խիստ լինեն, բայց եթե այսօրվա կառավարությունը մի քայլ անի, դա կարող է մեկի սրտով լինել, տասի սրտով չլինել։ Ես կառավարության այսօրվա գործունեությանը չեմ ուզում գնահատական տալ»,- նշեց Բաղդասարյանը։
Ըստ նրա` եթե կառավարությունը տվյալ քայլը կատարելու համար հիմքեր ունի, ապա որևէ մեկը չի կարող մեղադրել նրան, իսկ եթե հիմքեր չլինեն, իրենք համապատասխան հայտարարություններ կանեն։
Բաղդասարյանն իր կուսակիցներին կոչ արեց չշտապել հայտարարություններ անել՝ ընդգծելով. «Ամեն ինչ նոր է, քայլեր են կատարվում, հայտարարությունների մեջ մեկ-մեկ շտապողականություն են ցուցաբերում, բայց ամեն ինչ պետք է հիմքեր ունենա, նոր հանրությանը տեղեկացնեն։ Շատ վատ է, որ, առանց վերջանական արդյունքի, հանրության մեջ աժիոտաժ է առաջանում»։