կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-13 12:24
Տնտեսական

Եկող շաբաթ կմեկնարկեն Հայաստան-Իրան բարձրավոլտ երկրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները

Եկող շաբաթ կմեկնարկեն Հայաստան-Իրան բարձրավոլտ երկրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց եկող շաբաթվա մեջ սկսել Հայաստան-Իրան բարձրավոլտ երկրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ մի քանի օր առաջ երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել։ «Համոզված եմ, որ էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին»,- ասաց վարչապետը` հավելելով, որ շատ կարևոր է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քանի որ այն տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու կարևոր հնարավորություն է ընձեռում :

Վարչապետը նշեց նաև, որ Իրանը Հայաստանի համար կարևոր և հուսալի երկիր է, իսկ մեր ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ «Ես լիահույս եմ, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների նոր մակարդակի ճանապարհին նոր հեռանկարներ կուրվագծվեն, և մենք ջանքեր չենք խնայում իրականացնելու բոլոր հնարավորությունները»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: