Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում սպասվելիք դրական փոփոխություններին: Նրա խոսքով` այս համագործակցությունը երկարատև է, և դրա պտուղները չպետք է խակ-խակ քաղել:
«Մանրակրկիտ քննարկումներ են կազմակերպվել, և ժողովուրդն անպայման ականատես կլինի դրական արդյունքներին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը լուսավոր Հայաստանի մասին էր խոսում իր ելույթում, բայց որևէ դրական փոփոխություն չկա, ե՞րբ է լինելու այդ փոփոխությունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ցավում եմ, որ մտածում եք`առավոտյան արթնանալու եք ու տեսնեք փոփոխությունները: Քաղաքական գործընթացներն աստիճանաբար են լինելու»:
Անդրադառնալով արդեն նախկին երեք նախարարների քաղաքական հետագա հանգրվանին` նա նշեց, որ նրանք կարող մարդիկ են, և կլինեն առաջարկություններ տարբեր ոլորտներից:
Հարցին, թե ՀՅԴ-ն ինչո՞ւ հիմա որոշեց համագործակցել իշխանությունների հետ, Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն միշտ էլ բարձրաձայնել է խնդիրների մասին: Դաշնակցության համար սա պատեհ պահ էր, և նրանք կողմնակից էին խորհրդարանական կառավարման համակարգին և սահմանադրական բարեփոխումներից հետո սկսեցին համագործակցություն: Անգամ մեկ տարի առաջ վաղաժամկետ կլիներ մեր համագործակցությունը, որովհետև նրանց ծրագրային դրույթներում հստակ դրված էր պառլամենտական համակարգը»: