|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ դահլիճից, փաստորեն, դուրս է արել ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին, որն ԱԺ էր գնացել` 2013-2015թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը ներկայացնելու:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ բանն այն է, որ Մնացականյանը ԱԺ էր ներկայացել առանց փողկապի՝ շագանակագույն պիջակով և սև «վադալազկայով»: ԱԺ նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է Մնացականյանին և «բրդբրդացել»: Դրանից հետո Մնացականյանը հեռացել է՝ մոտ 20 րոպեից վերադառնալով վերնաշապիկ հագած և փողկապ կապած: Լավ կլիներ, սակայն, որ Հովիկ Աբրահամյանը հարձակվեր ոչ թե խեղճուկրակ ԱՎԾ պետի, այլ օլիգարխ և կիսաօլիգարխ պատգամավորների վրա, որոնք երբեմն ԱԺ նիստի են գնում «բիսեդկի» հագուկապով: