կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-21 15:15
Քաղաքական

ԱԺ նախագահն իրավունք ունի չհաշվելու այդ ընդմիջումները. Գալուստ Սահակյանի ակնարկը` Բաբլոյանին

ԱԺ նախագահն իրավունք ունի չհաշվելու այդ ընդմիջումները. Գալուստ Սահակյանի ակնարկը` Բաբլոյանին

Աբսուրդ է 20 րոպե ընդմիջում վերցնելը, դա կանոնակարգի խախտում է. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։

Դիտարկմանը` կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպեանոց ընդմիջում վերցնել, նա պատասխանեց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ այդ իրավունքն ունի, որ չհաշվի դա, ասի՝ հիմա մեկը մյուսի հետևից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության»։

Ճշտող հարցին` արդյո՞ք դա նշանակում է, որ Արա Բաբլոյանը սխալ է կատարում իր աշխատանքը, Սահակյանը պատասխանեց. «Սխալ չի անում, բայց կարող է այնպես անել, որպեսզի այդպես առաջ չգնա։ Վերջին հաշվով սա ԱԺ է, և այստեղ, բացի օրենսդրությունից, կա նաև տրադիցիա։ Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում, ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը»:

Դիտարկմանը` ինչպե՞ս է պետք ցույց տալ այդ տեղը, Սահակյանն արձագանքեց. «Ընդդիմությունը պետք է իմանա, թե իր տեղը որտեղ է։ Ինչքան որ դու ձայներ ես հավաքել, այդ ձայների կշռով պիտի կարողանաս պայքարել, իսկ ընդդիմությունը եթե բոլոր հարցերին վեր է կենում ու փորձում տեսակավորել, դա ընդդիմության գործը չէ։ Ընդդիմությունն ավելի բարձր խնդիր ունի»: