Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
Դեռևս երկու տարի առաջ պարզ էր, մասնավորապես ես էլ էի ասել, որ Թուրքիան Հայաստանից ունի պահանջներ.
- հրաժարվել Արցախից,
-տրամադրել Սյունիքի միջանցքը, առանց հայկական,
վերահսկողության,
-փոխել Սահմանադրությունը,
-փոխել զինանշանը և հանել Արարատի նկարը,
-հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից,
-ապամոնտաժել Ցեղասպանության հուշահամալիրը,
-վերախմբագրել դպրոցական դասագրքերը,
-դպրոցներում մտցնել թուրքերենի պարտադիր ուսուցումը:
Այսինքն այն, ինչն ասում էր Ջոն Բոլթոնը՝ հրաժարվել կաղապարներից:
Քայլ այլ քայլ հայտնի անձնավորությունը և ԱԺ-ում, կառավարությունում իրեն սպասարկող անդեմ զանգվածը դա կատարում են:
Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին, իսկ մինչ այդ Արարատի-Արագածի մասին:
Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին, այն կոնտեքստում, որ մենք, ողջերս, դարձել են 1915-ին զոհվածների գերին և այդ դագաղային գերությունից պետք է ազատվել:
Տեսնենք ...