կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-16 10:28
Քաղաքական

Արա Բաբլոյանին հովանավորում է Ռիտա Սարգսյանը. «ՀԺ»

Արա Բաբլոյանին հովանավորում է Ռիտա Սարգսյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հրապարակված՝ ՀՀԿ համամասնական ցուցակում զարմանք է առաջացրել այն հանգամանքը, որ Արա Բաբլոյանը զբաղեցնում է ցուցակի 4-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ 2012 թ. ընտրություններին նա 20-րդ հորիզոնականում էր:

Հանրապետական կուսակցությունում կարծիք կա, որ Բաբլոյանին հովանավորում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ Բաբլոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, Ռիտա Սարգսյանի հետ բիզնես գործընկեր են. նրանք «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության բաժնետերեր են, անկախ այն հանգամանքից, թե ում անունով են գրված այդ բաժնեմասերը:

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Բաբլոյանից, նա ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Իսկ մամուլի հրապարակումների համաձայն՝ Բաբլոյաններին է պատկանում ընկերության մոտ 25 տոկոս բաժնեմասը: Դրա գործունեության հիմնական ուղղվածությունը բժշկական ապահովագրությունն է»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: