|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրի կապակցությամբ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա:
Ավելի վաղ Tert.am-ը հրապարակել էր. «Մեր ունեցած տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով»։