| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կշարժվենք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք 2018 թվականի ապրիլից հետո կշարունակի մնալ ԱԺ նախագահի պաշտոնում:
«Ժողովուրդն ընտրել է ԱԺ-ն, ԱԺ-ն էլ էլ կորոշի, բայց հարցը դրված չէ քննարկման: Ես մի քանի անգամ ասել եմ, որ եթե ապրիլ ամսի հետ կապված մենք ունենք նախագահի և վարչապետի պաշտոնի հետ կապված փոփոխություններ, ապա Ազգային ժողովի նախագահի փոփոխության հարցը դրված չէ»,- ասաց նա:
Հարցին` ՀՀԿ-ի թիմը կառաջարկի՞ Բաբլոյանի թեկնածությունը, պատասխանեց. «Այս պահին մենք նման հարց չենք դրել քննարկման»:
Հարցին էլ` նախագահի թեկնածո՞ւ էլ չի որոշել Հանրապետականը, Բաբլոյանը պատասխանեց. «Դեռ ոչ»:
Այլ հարցերի ԱԺ նախագահը չպատասխանեց: