կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-19 13:56
Քաղաքական

Այս պահին նման քննարկում չենք ունեցել. Գորգիսյանը` Սարգսյանին սատարելու մասին

Այս պահին նման քննարկում չենք ունեցել. Գորգիսյանը` Սարգսյանին սատարելու մասին

«Ելք»-ը դեռևս չի քննարկել ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանին առաջադրելու փաստը: «Հիմա որևէ կերպ չեմ կարող անդրադառնալ այդ թեմային, ո'չ քննարկել ենք, ո'չ էլ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանին սատարելու մասին հարցին:

«Այս պահին մենք զբաղված ենք մեր գործերով: Երբ քննարկում կունենանք այս հարցի շուրջ, այդ ժամանակ էլ կհայտնենք մեր տեսակետը»,- ասաց նա:

Նշենք որ, այսօրէ ժամը 17:00-ին, «Ելք» դաշինքը ընդդեմ թանկացումների երթ է անցկացնելու, և Գորգիսյանը նշեց, որ երթի պատրաստման գործերով են զբաղված:

Իսկ հարցին` արդյո՞ք անակնկալ էր Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիզաոր դեսպանի առաջադրումը` որպես նախագահի թեկնածու, նա պատասխանեց. «Քանի օր է` այդ մասին են խոսում, անակնկալ չէր կարող լինել»: