|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Չգիտեմ, թե ինչու են նախատեսել նման բացառություն», - անդրադառնալով արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծին, որի հաստատման դեպքում բարձրաստիճան պաշտոնյաները կազատվեն ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունից, ասել է «Արաբկիր» ԲԿ ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ «Sputnik Արմենիա»-ին։
Նա շեշտել է, որ իր համար ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարը կամ շարքային քաղաքացին նույն հարթությունում են, բոլորին պետք է ցուցաբերվի նույն մոտեցումը, բոլորը պետք է ենթարկվեն նույն կարգ ու կանոնին։
«Վստահ չեմ, որ նախագահը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա պետք է համաձայն լինի դրան։ Մենք, ամեն դեպքում, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր անձ ունի իր պատկերացումն այդ հարցում, բայց հանրության իրավունքն էլ կախված է յուրաքանչյուրի վարքագծից», - ասել է Արա Բաբլոյանը։
Նրա կարծիքով` երբ առկա են համավարակի տարածման մտահոգիչ ցուցանիշներ, ապա հարց է առաջանում, թե արդյոք անհատի իրավունքը կարո՞ղ է գերակա լինել հանրության իրավունքից։ Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։