Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ աշխատավարձի և թոշակի բարձրացումը մեկ տարվա խնդիր չի լուծում:
«Մենք պետք է ազնիվ լինենք և ասենք, որ այդ բարձրացումներով մեկ տարվա խնդիր չենք լուծում։ Այս հարցը պետք է հեռանկարում դիտարկենք, որովհետև ոչ միայն հաջորդ տարի, այլև մյուս տարի էլ պիտի այդ գումարը վճարենք, հետո տեսնենք` եթե տնտեսական վիճակը նորմալ է, նորից բարձրացնենք»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ այս խնդիրները լուծելու հարցում իր թիմի և ընդդիմադիրների մոտեցումները տարբեր են։ «Մեր մոտեցումը հետևյալն է՝ պետք է ապահովենք տնտեսական աճ, այլապես սոցիալական խնդիրները չենք կարող լուծել։ Մենք չենք կարող մեր ազգաբնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը, թոշակները, որպես սոցիալական գործիք, բարձրացնում ենք, բայց եթե ապագա տարիներին բարձր տնտեսական աճ ու հարկային եկամուտներ չունենանք, ասենք՝ չենք կարող ապագայում վճարել ձեր աշխատավարձերն ու թոշակները»,- հավելեց Արամյանը: