կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-06 17:36
Քաղաքական

Նման ծրագիր չունենք, չենք էլ քննարկել. Շարմազանովը` «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու մասին

Նման ծրագիր չունենք, չենք էլ քննարկել. Շարմազանովը` «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ չեն քննարկել այն հարցը, թե արդյ՞ոք Հանրապետականը կներկայանա «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին` քվորում ապահովելու համար։ «Նման ծրագիր չունենք, չենք էլ քննարկել»,- ասաց նա։

Ըստ Շարմազանովի` անկախ իր` կողմ կամ դեմ լինելուց, ընդդիմադիր գործընկերներն ունեն արտահերթ նիստ գումարելու իրավունք, եթե հավաքեն անհրաժեշտ քանակի ստորագրություններ։

Հարցին՝ անձամբ պատրաստվո՞ւմ է մասնակցել նիստին՝ Շարմազանովը պատասխանեց. «Ես` որպես ԱԺ նախագահի տեղակալ, միշտ եմ մասնակցում նիստերին և պարտավոր եմ մասնակցել՝ անկախ նրանից` քաղաքական մեծամասնությունը կամ փոքրամասնությունը դրանք կբոյկոտե՞ն, թե՞ ոչ»։

Նա նաև անդրադարձավ Հարկային օրենսգրքում փոփոխություններին և նշեց, որ ոչ մի օրենք դոգմատիկ չէ, մինչդեռ լսումները ցույց տվեցին, որ իշխանությունները հնարավորություն ունեն շատ քայլեր անելու, որոնք կհանգեցնեն տնտեսական աճին։ «Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե արհեստական գնանկումը, այլ գնաճից ավելի մեծ տնտեսական աճ ապահովել», - հայտարարեց Շարմազանովը։ 

Խոսելով Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, որ իշխող մեծամասնությունն իր կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ խայտառակվեց, ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Էդմոն Մարուքյանը անգամ ներկա չի եղել լսումներին։ Նույնիսկ իր ֆրակցիան թողեց-գնաց։ Ես այնդեղ խայտառակություն չեմ տեսել, որովհետև լսումների նպատակը շոու չի եղել, այլ հավաքվելեն տնտեսագիտական մտքի բոլոր առողջ առաջարկները»։

Շարմազանովը հիշեցրեց, որ լսումների արդյունքում արդեն իսկ երկու դրական առաջարկ է արվել՝ գյուղական տնտեսությունների սուբսիդավորում և տրանսպորտային դրույքաչափերի նվազում։