Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի հայտարարության հիմքերը չեմ կարող մեկնաբանել, բայց եթե մի բան ասում է, ուրեմն հիմքեր ունի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով նախագահի այն հայտարարությանը, որ դիվերսիաները և հակառակորդի այլ գործողություններ հնարավոր կլինի բացառել:
«Գուցե կա ինչ-որ պայմանավորվածություն կամ լուրջ նախադրյալներ, որոնք մեզ համար տեսանելի չեն դեռևս ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց նախագահի համար դա տեսանելի է, որի կապակցությամբ անհրաժեշտ հայտարարություն է եղել։ Չեմ կասկածում, որ այն հիմքեր ունի»,- շեշտեց պատգամավորը:
Մեր հարցին` արդյո՞ք իր համար այդ հիմքերը տեսանելի են, նա պատասխանեց. «Եթե տեսանելի էլ չէ, գոնե ինչ-որ մի պահի սպասելի է։ Հիմա եվրոպական կառույցների հետ բավական ակտիվություն եմ տեսնում Արցախյան խնդրի լուծման միջամտության հարցում ու կարծում, որ մոտ ապագայում մենք կունենանք այդ վիճակը։ Այսպես երկար չի կարող շարունակվել, հասկացանք` ստատուս քվո և այլն, բայց այս ամեն ինչը անտրամաբանական է, ինչու չէ` նաև հակամարդկային»։
Պատգամավորի կարծիքով` նման վարվելաձևից հակառակորդը մի օր պետք է հոգնի, ու բնական է, որ այս իրավիճակը եկար չի կարող շարունակվել։ «Կա'մ պիտի լինի պատերազմ, կա'մ` խաղաղություն։ Սենց միջանկյալ վիճակ չի կարող լինել։ Ո'չ տղամարդկային, ո'չ պետական ու, առհասարակ, ո'չ մի գաղափարախոսության մեջ նրանց արարքը չի տեղավորվում»,- ասաց նա։
Ալիկ Սարգսյանը նշեց նաև, որ վերջին շրջանում տեսնում է բանակցությունների ակտիվացում ու չի բացառում, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կարող է հանդիպում լինել։ «Ես կանխազգում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում կլինեն հանդիպումներ։ Ճիշտ է, վերջին հանդիպումը չվերլուծվեց ու չմեկնաբանվեց, թե ինչից են խոսել նախագահները, բայց նախագահի երեկվա խոսքի մեջ ես հուսադրող էլեմենտներ զգացի»,- եզրափակեց նա։