«Երեկ խմբագրություն էր զանգել Ալիկ Սարգսյանը և պնդում էր, որ ոչ ինքը, ոչ իր հարազատներից որևէ մեկն առանձնատներ ձեռք չի բերել օվկիանոսից այն կողմ, ԱՄՆ մեկնել է անձնական գործով՝ մերձավորներից մեկի առողջության հետ կապված, ապրել է ընկերոջ՝ Օհան Ղարիբյանի հյուրանոցում, որը «3-4 աստղանի սովորական հյուրանոց» է, ոչ մի շքեղություն իրեն թույլ չի տվել, մասնակցել է «Քրիսմըսի» հետ կապված մի խնջույքի, որի ժամանակ լուռ նստել է, չի էլ երգել-պարել։ Մինչդեռ մեզ զանգահարած ամերիկաբնակ անձը, որի հետ երեկ մենք կրկին կապվեցինք, պնդում էր, որ անձամբ է տեսել նրա երգն ու պարը, և խրախճանքը եղել է Գլենդելի ռեստորաններից մեկում, իսկ Ալիկ Սարգսյանին պատկանող նոր առանձնատունը Բրբենք քաղաքում է։ Ինչին ի պատասխան, պրն Սարգսյանը պնդեց, որ դա լկտի սուտ է, այդ ասողն անբարոյական է, և եթե պարզվի, որ դա ճիշտ է, ինքը պատրաստ է հրաժարվել իր կոչումից և հեռանալ Հայաստանից»,- գրում է «Հրապարակը»։