Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում գործող ոստիկանապետ Վովա Գասպարյանին վերաբերող հարցին ի պատասխան ասել է. «Էդ մարդու անունը չեմ էլ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ քննարկել»։
«Ես արդեն հոգնել եմ էդ բաներից, հոգնել եմ»,- ասել է Ալիկ Սարգսյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Երևանի Աբովյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադիի» որդուն և զարմիկին։ shamshyan.com-ն այս առիթով գրել էր, որ նախկինում էլ այդ անձինք հայտնվել են ինչ-որ պատմությունների մեջ, սակայն Ալիկ Սարգսյանը կոծկել է գործը։ Մեր թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ ինքը Համբարձումյանի խնդրանքով գործ է կոծկել, նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե չի հիշում, որ Արկադի Համբարձումյանն իրեն նման հարցով դիմած լինի»։