կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-13 13:00
Հասարակություն

Սամվել Ալեքսանյանը ձեթ ծախող ա, ձեթը թանկացե՞լ ա, չէ. Սեյրան Սարոյան

Սամվել Ալեքսանյանը ձեթ ծախող ա, ձեթը թանկացե՞լ ա, չէ. Սեյրան Սարոյան

Ընտիր. լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով իր և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունների մասին հարցին: «Ընտիր, չտեսա՞ք, որ շատ մոտ էինք»,- ասաց նա:

Հարցին` նրա ակնարկները երեկ Ալեքսանյանի՞ն էին վերաբերում, պատգամավորը պատասխանեց. «Ամոթ ա, ի՞նչ բիզնես, ի՞նչ խփել»:

Հիշեցնենք, որ երեկ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով թանկացումների մասին, ասել էր` գետինը մտնեն թանկացողները, էդքան հարստանալ չի լինի, էլի:

Դիտարկմանը` Ալեքսանյանը չի թույլատրում, որ իր օղիներն արտահանի, Սարոյանն արձագանքեց. «Այ, այ, հայ, մի հատ ինձ նայեք, ինձ ո՞վ կարա թողնի կամ չթողնի: Ինքը ձեթ ծախող ա, ձեթը թանկացե՞լ ա, չէ: Ի՞նչ եք ուզում»:

Դիտարկմանը` Ալեքսանյանի ընկերությունը կարագ էլ է ներկրում, պատասխանեց. «Դե հազար բան կարա ներկրի, շատ գիտեմ: Եթե դաժե ինքն ա, ուրեմն իրեն էլ ա հասնում»:

Լրագրողները Սարոյանին հիշեցրեցին, որ պատգամավորը չի կարող բիզնես ունենալ: «Ա, ինքը բիզնես չունի, իր երեխեքն են, ինքը խորհուրդներ ա տալիս: Հենա չլսեցի՞ր` երեկ ասեց մարդու տղեն` լավ խորհուրդներ է կարում տա»:

Yerkir.am-ի հարցին` իրեն խորհուրդներ տվե՞լ է, ծիծաղելով պատասխանեց. «Չէ, ուզում եմ հետը լավ լինեմ, որ տա»:

Հարցին` առանց բիզնեսների՞ է Սամվել Ալեքսանյանը միլիոնատեր դարձել, Սարոյանը պատասխանեց. «Ո՞վ չի իմանում, որ Սամվել Ալեքսանյանը բիզնեսմեն ա, ո՞վ չի իմանում, բայց հիմա չի զբաղվում, դերեկտորներ ունի, հազար մարդ ունի, կնիկն ունի, երեխեքն ունի: Իրա երեխեքը սաղ գրագետ երեխեք են` Անգլիա ավարտած, լավ չե՞ն ղեկավարի: Սամոն ուղղակի խորհուրդներ ա տալիս: Հիմա կպել եք էս տղուց: Զատո մենակ Սամոն ա աշխատատեղեր ստեղծում»:

Հարցին էլ` ինքը օղիները արտահանո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ես վափշե բիզնեսով զբաղվո՞ւմ եմ, էսքան ժամանակ տեսե՞լ եք, որ ես բիզնեսով զբաղվեմ: Չկա տենց բան, ստից խոսում են, հավայի դուրս են տալիս»: