|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներից ծլկելու իր վարպետությունը արդեն հասցրել է արվեստի մակարդակի: Երեկ կառավարության նիստից հետո նա կրկին կարողացավ շենքից աննկատ հեռանալ: Ի տարբերություն անցած շաբաթվա, այս անգամ նախարարի ծլկման գործընթացը շատ ավելի լավ էր կազմակերպված: Լրագրողների ուշադրությունը սևեռված էր նախարարի ծառայողական մեքենայի վրա, որը ժամանակ առ ժամանակ գործի էր գցում շարժիչը, մեքենան ետ ու առաջ անում...
Հանկարծ այն դանդաղ պոկվեց տեղից և ուղղվեց դեպի նախարարություն: Մի քանի րոպե անց նախարարություն հասած լրագրողները պարզեցին, որ նախարարն արդեն իր աշխատավայրում է: Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը պարզելու համար լրագրողներն արդեն տևական ժամանակ փորձում են «որսալ» նախարարին, շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: