|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրաքը ծրագրում է կրճատել Թուրքիայից ձեթի ներմուծումը` պայմանավորված երկու երկրների միջև քաղաքական լարվածությամբ:
Ըստ Milliyet-ի՝ Իրաքի առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ վարչակազմն աստիճանաբար կդադարեցնի Թուրքիայից ձեթի ներմուծումը, որն անվճար մատակարարվում է բնակչությանը պարենային ապրանքների չափակարգման ծրագրի շրջանակում:
Չի բացառվում, որ տվյալ որոշումը բողոքի նշան է հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի տեղակայման դեմ:
Թուրքական Haberler-ի հաղորդմամբ՝ Reuters լրատվական գործակալության հետ զրույցում Իրաքում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը հաստատել է տեղեկությունը, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել: